ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է ՀՀ ՊՆ ղեկավարին - Mediamax.am

448 դիտում

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է ՀՀ ՊՆ ղեկավարին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստում որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։

Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին