Գարեգին Պողոսյանը նշանակվել է երկրորդ բանակային կորպուսի հրամանատար - Mediamax.am

1366 դիտում

Գարեգին Պողոսյանը նշանակվել է երկրորդ բանակային կորպուսի հրամանատար


Լուսանկարը` Sipan Gyulumyan ArmyPhoto


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գարեգին Պողոսյանը նշանակվել է երկրորդ բանակային կորպուսի հրամանատար:

Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նշանակման համար հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը:

 

Մինչ այս երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն էր Վահրամ Գրիգորյանը, որն առավոտյան էր ազատվել պաշտոնից:

 

Այսօր ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին