Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահրամ Գրիգորյանն ազատվել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Հրամանագրի համար հիմք է ընդունվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
Վահրամ Գրիգորյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից:
Այսօր առավոտյան ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: