Հնդկաստանը Հայաստանին հրթիռային համակարգեր կմատակարարի - Mediamax.am

4843 դիտում

Հնդկաստանը Հայաստանին հրթիռային համակարգեր կմատակարարի


Լուսանկարը` https://militaryleak.com/


Երեւան: Մեդիամաքս: Հնդկաստանը Հայաստանին «նշանակալի քանակության» հրթիռային համակարգեր եւ այլ զինամթերք կմատակարարի:

Հնդկական The Economic Times պարբերականը գրում է, որ երկու կառավարությունները մի շարք պայմանագրեր են կնքել սեպտեմբերի սկզբին, իսկ մատակարարումները կիրականացվեն առաջիկա ամիսներին:

 

Հրապարակման համաձայն, Հնդկաստանը Հայաստան կարտահանի Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

 

Նախատեսված է նաեւ հակատանկային հրթիռների եւ Swathi ռադարների մատակարարում, որոնք օգտագործվում են հակառակորդի արկերն ու հրթիռները եւ դրանց արձակման կայանների եւ դիրքերի տեղորոշման համար:

 

The Economic Times-ը գրում է, որ մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 244 միլիոն դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին