Փաշինյան. Ոստիկանությունը բարեփոխումների կարեւոր ճանապարհ պիտի անցնի - Mediamax.am

1304 դիտում

Փաշինյան. Ոստիկանությունը բարեփոխումների կարեւոր ճանապարհ պիտի անցնի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ոստիկանության զորքերը ձեւավորվել են որպես Հայաստանի զինված ուժերի առաջին կանոնավոր ստորաբաժանում:

Այդ մասին նա հայտարարել է Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

 

«Այժմ մենք գտնվում ենք կարեւոր մի փուլում, երբ Ոստիկանությունը ու Ոստիկանության զորքերը բարեփոխումների շատ կարեւոր ճանապարհ պիտի անցնեն: Բայց այդ բարեփոխումների կարեւորագույն եւ անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի, ընդհանուր առմամբ, Ոստիկանության եւ Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը:  

 

Այն գործառույթը, որն իրականացնում են իրավակարգի ապահովման ուժերը, դրա նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել, որովհետեւ ձեր գործառույթն է՝ երկիրը, ժողովրդին պաշտպանել ապօրինի ոտնձգություններից: Ոստիկանության զորքերը, Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, իրենց այս գործառույթը կատարել են բարձր մակարդակով եւ ճշգրտորեն»,-ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին