Յուրի Խաչատուրովը կմասնակցի Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների ԶՈւ ԳՇ պետերի եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին - Mediamax.am

3158 դիտում

Յուրի Խաչատուրովը կմասնակցի Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների ԶՈւ ԳՇ պետերի եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին


ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 23-24-ին Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, կմասնակցի Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին, որն անց է կացվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո:

Այցի ընթացքում նախատեսված է Խաչատուրովի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Գլխավոր շտաբի պետը մասնակցելու է նաեւ «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին:

 

Ապրիլի 25-ին Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ձեւաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին