Գերեվարման յուրաքանչյուր դեպք կհետաքննվի - Mediamax.am

836 դիտում

Գերեվարման յուրաքանչյուր դեպք կհետաքննվի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձեւով հետաքննենք»:

 

«Միգուցե մենք սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա: Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքերում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: Ակնհայտ է՝ եթե մարդը վիրավոր ու անգիտակից վիճակում է ու գերեվարվում է, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է նա:

 

Նրա խոսքով՝ գերի ընկնելու յուրաքանչյուր դեպքի համար պետք է հասկանալ՝ հանցագործության հետ գործ ունեն, թե՝ ոչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին