ՊՆ-ը հայտնում է երկու դիրքային կորստի եւ զոհերի մասին - Mediamax.am

2601 դիտում

ՊՆ-ը հայտնում է երկու դիրքային կորստի եւ զոհերի մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արեւելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետեւանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաեւ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի եւ մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին