Սերգեյ Շոյգու. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է - Mediamax.am

Փետրվար 18, 2026
3477 դիտում

Սերգեյ Շոյգու. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է


Լուսանկարը` ՌԴ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՌԴ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՌԴ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՌԴ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել Հայաստանի Զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը, այսօր ասել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

«Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս ռազմական ոլորտում համագործակցության զարգացմանը՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ՝ ՀԱՊԿ շրջանակում։ Միեւնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը»,- ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է Սերգեյ Շոյգուն։

 

Նա նաեւ նշել է, որ Հայաստանում գտնվող ՌԴ 102-րդ ռազմաբազան հագեցած է եւ հանդիսանում է անվտանգության երաշխավոր։

 

«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում, եւ մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում»,- ասել է Սերգեյ Շոյգուն։

 

Արշակ Կարապետյանն իր հերթին նշել է, որ «Ռուսաստանը միակ պետությունն է, որը հայ ժողովրդին անվտանգության իրական շոշափելի արդյունք է տալիս»։

 

«Այսօր Ռուսաստանը զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլեւ անմիջապես Հայաստանի սահմաններին: Մենք պատրաստ ենք սերտ եւ արդյունավետ համագործակցության»,- ասել է նա։




Մեր ընտրանին