Փաշինյան. Պետք է բարեփոխել բանակը՝ պահելով առողջ ավանդույթները - Mediamax.am

1583 դիտում

Փաշինյան. Պետք է բարեփոխել բանակը՝ պահելով առողջ ավանդույթները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ բանակի եւ Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության կա:

Այս մասին նա նշել է Պաշտպանության նախարարությունում՝ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացնելու ժամանակ։

 

«Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել եւ ինչ պետք է անենք այդ սխալներից հետեւություններ անելու համար: Շատ կարեւոր է, որ մեր բանակում եւ Զինված ուժերում եղած առողջ ու մրցունակ ավանդույթները, տրամաբանությունը չվնասելով՝ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, որը հաջողությունների կբերի մեր բանակին, մեր Զինված ուժերին»,- ասել է վարչապետը:

 

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր խոսքում նշել է.

 

«Մեծարգո պարոն վարչապետ, մեարծարգո պարոն նախարար, ես արդեն հնարավորություն եմ ունեցել իմ հրապարակային խոսքում հայտնել իմ կարծիքը, իմ մոտեցումները: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում անձնակազմին, որի հետ անցկացրեցինք այս դժվարին օրերը: Ունենք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»:

 

Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր փորձը փոխանցել նորանշանակ նախարարին՝ այս շատ դժվարին ու բախտորոշ փուլում հաղթահարելու բոլոր խնդիրները:

 

Նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ նշել է, որ պահպանելով բանակում եղած դրականը, կարճ ժամանակում կնախապատրաստի բարեփոխումների փաթեթ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին