ԱԻՆ-ը հաստատեց ռուսական ուղղաթիռի կործանման տեղեկությունը - Mediamax.am

Փետրվար 24, 2026
4049 դիտում

ԱԻՆ-ը հաստատեց ռուսական ուղղաթիռի կործանման տեղեկությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է տեղեկությունը ռուսական ուղղաթիռի կործանման մասին:

ԱԻՆ հաղորդագրության մեջ ասված է.

 

«Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սեւակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել եւ բռնկվել։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ»։




Մեր ընտրանին