Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ գիշերվա ընթացքում առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածներում:
«Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ մարդկային լուրջ կորուստներ:
Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաեւ խաղաղ բնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:
















