Հայկական կողմը օգտագործում է առավել հզոր զինատեսակներ - Mediamax.am

10396 դիտում

Հայկական կողմը օգտագործում է առավել հզոր զինատեսակներ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով եւ օգտագործում է ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր:

«Հակառակորդի կողմից ՏՕՍ, Սմերչ եւ մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:

 

Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման եւ դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաեւ շարժական եւ անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեսակներ: Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի եւ մարդկային ուժի ծանր կորուստներ»,- նշել է Շուշան Ստեփանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին