Երեւան: Մեդիամաքս: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել էր տանկային գրոհ:
«Սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է 10 միավոր զրահատեխնիկա: Մարտական գործողությունները շարունակվում են», - հայտնել է խոսնակը:
















