Զինվորներին այցելելու ու արձակուրդների արգելքը կշարունակվի - Mediamax.am

6116 դիտում

Զինվորներին այցելելու ու արձակուրդների արգելքը կշարունակվի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումների, ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման եւ կանխարգելման նպատակով, դեռեւս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները եւ կգործեն որոշակի սահմանափակումներ:

ՊՆ-ից հայտնում են, որ կիրառվող սահմանափակումների շնորհիվ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կառավարելի է:

 

Կշարունակվեն կիրառվել հետեւյալ սահմանափակումները.

 

- արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները,

 

- խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին,

 

- պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել եւ հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական բնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ եւ այլն):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին