Երեւանը ԿԽՄԿ-ից պահանջում է այցելել Ադրբեջանում հայտված հայ սպային - Mediamax.am

4023 դիտում

Երեւանը ԿԽՄԿ-ից պահանջում է այցելել Ադրբեջանում հայտված հայ սպային


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ ծառայողական քննություն է իրականացվում, որի արդյունքում կհասկանան, թե հայ սպա Գուրգեն Ալավերդյանն ինչպես է հայտնվել Ադրբեջանում:

«Մեր նախնական գնահատականն այն է, որ զինծառայողը մոլորվել է եւ հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյո՞ք մեր զինծառայողը առեւանգվել է, թե այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձեւաչափերով կաշխատենք», - լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:

 

Դավիթ Տոնոյանը հավելել է՝ այս պահին հայկական կողմի պահանջն է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելեն հայ սպային:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին