ՌԴ-ն նախատեսում է Հայաստանի հետ ռազմական պայմանագրեր կնքել - Mediamax.am

3523 դիտում

ՌԴ-ն նախատեսում է Հայաստանի հետ ռազմական պայմանագրեր կնքել


Լուսանկարը` https://mcdn.tvzvezda.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսական կողմը նախատեսում է «Բանակ-2020» ֆորումի ընթացքում Հայաստանի հետ պայմանագրեր կնքել ռազմական արտադրանքի մատակարարման մասին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Մարիա Վորոբյովան:

 

«Օգտվելով ստեղծված իրավիճակում գործընկերների հետ երես առ երես հանդիպելու արժեքավոր հնարավորությունից, մենք նախատեսում ենք կնքել մի շարք պայմանագրեր, մասնավորապես, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի հետ», - ասել է Մարիա Վորոբյովան:

 

Նա պարզաբանել է, որ «պայմանագրերը կվերաբերեն ինչպես վերջնական արտադրանքի մատակարարումներին, այնպես էլ նախկինում մատակարարված տեխնիկայի սպասարկմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին