Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Զեյնա Աքարն այսօր հեռախոսազրույցում քննարկել են երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը:
Զեյնա Աքարին ընդգծել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանման մասնակցության կարեւորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի վճռականությունն այն շարունակելու գործում:
Դավիթ Տոնոյանն ու Զեյնա Աքարին անդրադարձել են նաեւ ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը:
Մեդիամաքսը նշում է, որ հայ խաղաղապահները Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում ծառայում են 2014 թվականի նոյեմբերից, իսկ 2014թ. դեկտեմբերի 4-ից Լիբանանի Շամա ռազմակայանն ամբողջությամբ գտնվում է հայ խաղաղապահների պահպանության ներքո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: