Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին Ադրբեջանի սադրանքներն ու դիվերսիաները անթույլատրելի արկածախնդրություն են՝ հատկապես աշխարհում մոլեգնող համավարակի պայմաններում:
«Ողջ միջազգային հանրության համար ցանկանում եմ կրկին լսելի դարձնել եւ վերահաստատել մեր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի իշխանությունն է կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավոր լարվածության եւ անկայունության առաջացման ողջ պատասխանատվությունը»,- Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ ասել է փոխվարչապետը:
Նա ընդգծել է, որ հայկական բանակն ամենայն արհեստավարժությամբ, պատվախնդրությամբ եւ նվիրումով իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին:
















