Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության արտահերթ նիստում ներկայացրել է Տավուշում տիրող իրավիճակը։
Նախարարն ասել է, որ հակառակորդը ժամանակ առ ժամանակ վերսկսում է հայկական տարածքի հրետակոծությունը։
«Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ։ Մեր զինված ուժերը շարունակում են սահմանի պահպանությունը, օպերատիվ իրավիճակը ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է»,- ասել է Դավիթ Տոնոյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: