Բուժվել է կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող - Mediamax.am

4912 դիտում

Բուժվել է կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 13-ի ժամը 11։00-ին դրությամբ կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող ավարտել է բուժումն ու վերադարձել ծառայության։

Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն այսօր ասել է, որ Արցախում որեւէ զինծառայողի մոտ վարակ չի հայտնաբերվել, իսկ Հայաստանում վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, թոքաբորբ ունեցող զինվորներ չկան։

 

ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը նպատակահարմար չի համարել ինքնամեկուսացած եւ բուժվող զինվորների թվի հրապարակումը, սակայն հավաստիացրել է, որ այն մեծ չէ։

 

Խոսելով առաջիկա զորակոչի մասին՝ Սահակ Օհանյանն ասել է, որ այն ընթանալու է ըստ նշված ժամանակացույցի.

 

«Անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով, կարող է երկարաձգվել, բայց դեռ վաղ է դրա մասին խոսել։ Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին, հատկացված են անհատական պաշտպանիչ միջոցներ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին