Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է UAVLAB ընկերություն, որն անօդաչու թռչող սարքերի հայրենական արտադրության առաջատարներից մեկն է։
Արտակ Դավթյանը ծանոթացել է ընկերության նոր արտադրատեսակներին եւ քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:
Ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Վարդանյանը ներկայացրել է մշակված նոր մոդելները, որոնք դեռ պետք է փորձարկման փուլ անցնեն:
Գլխավոր շտաբի պետին ներկայացվել են նաեւ զինված ուժերի հետ համագործակցող մեկ այլ ընկերության՝ «Լոկատոր»-ի արտադրության ավտոմատացված կրակակետի ու թրթուրավոր ունիվերսալ հարթակի նմուշները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: