Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը կխստացվի - Mediamax.am

1313 դիտում

Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը կխստացվի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունել է զինծառայողին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:

Օրենքի առաջին հոդվածը վերաբերում է անզգուշությամբ, երկրորդը՝ անուղղակի դիտավորությամբ զինծառայողին ինքնասպանության հասցնելուն:

 

Այսպես, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից կպատժվի ազատազրկմամբ՝ 4-8 տարի, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 6-12 տարի ժամկետով:

 

Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում անզգուշությամբ կատարված արարքները, որոնք հասցնում են ինքնասպանության, կպատժվեն 6-9 տարի, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 7-13 տարի ազատազրկմամբ:

 

Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը կպատժվի ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով: Նույն արարքը անուղղակի դիտավորությամբ կատարելու դեպքում կսահմանվի 8-14 տարվա ազատազրկում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին