Վարչապետը հերքել է լուրերը Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին - Mediamax.am

3431 դիտում

Վարչապետը հերքել է լուրերը Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերքել է լուրերը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին:

Այսօր որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե կառավարության ղեկավարը որոշել է պաշտոնից ազատել Դավիթ Տոնոյանին:

 

«Անհեթեթ լուրեր են», - այսպես է արձագանքել Նիկոլ Փաշինյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Դավիթ Տոնոյանը դեռեւս ս.թ. սեպտեմբերի 18-ին հերքել էր լուրերը իր սպասվող հրաժարականի մասին:

 

Զրուցելով լրագրողների հետ, նախարարն ասել էր, որ վարչապետի հետ տարաձայնություններ չունի եւ հրաժարականի մասին որեւէ քննարկում չի ունեցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին