Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում - Mediamax.am

4597 դիտում

Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: 

 

Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ, հաղորդում են պաշտպանության նախարարությունից:

 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին