Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին այսօր Քաբուլում ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին։
Դավիթ Տոնոյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Աֆղանստան:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, երկրում ատեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայ խաղաղապահների առաքելության եւ այլ հարցեր։
Դավիթ Տոնոյանն առաջարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցանման հնարավորությունները եւ հումանիտար համագործակցության խորացումը։
Թարիք Շահ Բահրամին շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին այցի, ինչպես նաեւ հայ խաղաղապահների առաքելության համար։
















