ՀՀ ԱԳՆ. Մեր զինված ուժերն աջակցության կարիք չունեն - Mediamax.am

5721 դիտում

ՀՀ ԱԳՆ. Մեր զինված ուժերն աջակցության կարիք չունեն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ասել է, որ Հայաստանի գործընկեր երկրներն օպերատիվ կերպով տեղյակ են պահվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կողմից զորամիավորումներ տեղակայելու հնարավորության վերաբերյալ հարցին, ԱԳՆ խոսնակն այսօր ճեպազրույցում ասել է. 

 

«Չեմ կարծում, որ մեր զինված ուժերը կարիք ունեն աջակցության՝ նախիջեւանյան հատվածում հաստատված լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում: 

 

Մեր սահմանների պահպանության հանձնառությունը դրված է ՀՀ զինված ուժերի վրա, եւ ինչպես ցույց տվեցին վերջին երկու օրերի իրադարձությունները, մեր զինված ուժերը վստահ եւ արդյունավետ իրականացրին այդ հանձնառությունը»: 

 

Տիգրան Բալայանը մեկնաբանել է նաեւ Ադրբեջանում նախատեսված վարժանքները, ասելով, որ «Բաքուն բնավորություն է դարձրել լայնածավալ զորավարժություններ անցկացնել՝ առանց ԵԱՀԿ համապատասխան մարմիններին տեղեկացնելու»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ հունիսի 30-ի երեկոյան եւ հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական կողմը Նախիջեւանի ուղղությամբ փորձել էր դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան հայկական կողմը պատասխան կրակ էր բացել եւ ամբողջությամբ այրել հակառակորդի դիրքերից մեկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին