Ռազմական ոստիկանները շուրջօրյա կհերթապահեն «Զվարթնոց»-ում - Mediamax.am

9909 դիտում

Ռազմական ոստիկանները շուրջօրյա կհերթապահեն «Զվարթնոց»-ում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018թ. ամառային զորակոչին ընդառաջ՝ հունիսի 25-ից մինչեւ զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:

«Միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք եւ կատարել իրենց սահմանադրական պարտքը:

 

Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետեւանքների եւ քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու եւ, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ռազմական ոստիկանները հետեւելու են նաեւ, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոնները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին