Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ռուսաստանի ռազմական բազայի անօդաչու թռչող սարքերի /ԱԹՍ/ ենթաբաժինների հրահանգիչները սկսել են վարժեցնել նորակոչիկ զինծառայողներին:
Գործնական դասընթացների ընթացքում «Կամխուդ» բարձրադիր զինավարժարանում ԱԹՍ-ների օպերատոր զինծառայողները կսովորեն ծավալել հետախուզական կոմպլեքսներ, պատրաստել դրանք գործարկմանը, օդում տարատեսակ խնդիրներ լուծել եւ անվտանգ վայրէջք կատարել:
ՌԴ ռազմաբազայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ անցկացվող դասընթացների առանձնահատկությունն ԱԹՍ-ների գործարկումն է «էքստրեմալ» ձմեռային պայմաններում՝ 1,5 հազ մետր բարձրության վրա եւ ավելի քան 10 մետր վայրկյանում քամու ուժգնությամբ:




















