ՌԴ ռազմաբազայում կպատրաստեն ԱԹՍ-ների օպերատորների - Mediamax.am

22321 դիտում

ՌԴ ռազմաբազայում կպատրաստեն ԱԹՍ-ների օպերատորների


Լուսանկարը` ՌԴ ռազմաբազայի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՌԴ ռազմաբազայի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՌԴ ռազմաբազայի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՌԴ ռազմաբազայի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՌԴ ռազմաբազայի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ռուսաստանի ռազմական բազայի անօդաչու թռչող սարքերի /ԱԹՍ/ ենթաբաժինների հրահանգիչները սկսել են վարժեցնել նորակոչիկ զինծառայողներին:

Գործնական դասընթացների ընթացքում «Կամխուդ» բարձրադիր զինավարժարանում ԱԹՍ-ների օպերատոր զինծառայողները կսովորեն ծավալել հետախուզական կոմպլեքսներ, պատրաստել դրանք գործարկմանը, օդում տարատեսակ խնդիրներ լուծել եւ անվտանգ վայրէջք կատարել:

 

ՌԴ ռազմաբազայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ անցկացվող դասընթացների առանձնահատկությունն ԱԹՍ-ների գործարկումն է «էքստրեմալ» ձմեռային պայմաններում՝ 1,5 հազ մետր բարձրության վրա եւ ավելի քան 10 մետր վայրկյանում քամու ուժգնությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին