Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ:
ՊՆ-ում նշել են, որ հավաքների ուսումնական նպատակն էր դիպուկահարների պատրաստվածության աստիճանի, տեղանքում կողմնորոշվելու եւ քողարկվելու նրանց ունակությունների եւ հմտությունների, ինչպես նաեւ կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը:
Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական եւ գործնական պարապմունքների ընթացքում զորամասերի դիպուկահարները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, իսկ կրակային պատրաստությունից գրանցվել են միայն լավ եւ գերազանց գնահատականներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: