ՌԴ բազայում մեկնարկել են մարտավարական վարժանքները - Mediamax.am

4312 դիտում

ՌԴ բազայում մեկնարկել են մարտավարական վարժանքները


Լուսանկարը` Ռազմակայանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանում մեկնարկել են մարտավարական վարժանքները, որոնց ընթացքում «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում մարտական հրաձգություններ տեղի կունենան:

Ինչպես հայտնում է ռազմակայանի մամուլի ծառայությունը, վարժանքների շրջանակում զինծառայողներն անցել են 100 կմ տարածություն, որի ընթացքում պատասխանել են օդային եւ դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակմանը՝ օգտագործելով «Էրեբունի» ռազմական ավիացիոն բազայի բանակային ավիացիայի ուղղաթիռներ, ինչպես նաեւ անցել են պայմանական թունավոր գազերով վարակված տարածքով: Ինժեներական ստորաբաժանումների մասնագետներն ընտրված դիրքերում անցկացրել են ինժեներական աշխատանքներ, տեղադրել են ամրաշինական կառույցներ եւ տեղադրել են ականային արգելափակոցներ:

 

Տեղաշարժման ընթացքը եւ վարժանքների իրականացումը վերահսկվում է ժամանակակից «Նավոդչիկ-2», «Օռլան-10» եւ «Տախիոն» անօդաչու սարքերի համալիրների կիրառմամբ:

 

Վարժանքներին մասնակցում է ամբողջ անձնակազմն ու զրահատանկային, ավտոմոբիլային ու հատուկ ռազմական տեխնիկան՝ կործանիչ ու բանակային ավիացիայի, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության միջոցների աջակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին