Հայ խաղաղապահները կմնան Աֆղանստանում, ասել է նախագահը - Mediamax.am

8284 դիտում

Հայ խաղաղապահները կմնան Աֆղանստանում, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանը շարունակելու իր մասնակցությունը բերել Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը:

ՀՀ նախագահն այդ մասին ասել է Վարշավայում՝ Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ձեւաչափով հանդիպմանը:

 

«Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչեւ 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում եւ պատրաստ ենք շարունակելու նաեւ 2016 թվականից հետո: Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որը ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն եւ ուսանելի օրինակներից է:

 

Պատրաստակամություն ենք հայտնել նաեւ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տեւական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին», - ասել է Հայաստանի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին