Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին:
ՀՀ ՊՆ-ում նշել են, որ հանդիպումը կայացել է Էնթոնի Սեբոյի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: