ՀՀ ՊՆ-ն «Ռոսօբորոնէքսպորտի» հետ բանակցություններ է վարել - Mediamax.am

7032 դիտում

ՀՀ ՊՆ-ն «Ռոսօբորոնէքսպորտի» հետ բանակցություններ է վարել


ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը եւ Մովսես Հակոբյանը Մոսկվայում բանակցություններ են վարել ՌԴ պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության եւ «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ:

Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը:

 

Մոսկվայում նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում ընթացիկ ս.թ. հոկտեմբերի 13-ից 15-ը «Արմհայտեք-2016» սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների անդրանիկ միջազգային ցուցահանդեսը անցկացնելու վերաբերյալ:

 

Ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին