Հայկական ԶՈՒ-ն ունի բարձր մարտունակություն, ասել է նախարարը - Mediamax.am

9660 դիտում

Հայկական ԶՈՒ-ն ունի բարձր մարտունակություն, ասել է նախարարը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կարեւորել է փետրվարին անցկացված մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումները, «որոնց արդյունքների վերլուծությունը եւս մեկ անգամ ցույց է տվել, որ հայկական զինված ուժերն ունեն մարտունակության բարձր աստիճան եւ ունակ են կատարելու առաջադրված խնդիրները»:

Այս մասին Սեյրան Օհանյանն ասել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում՝ նվիրված փետրվարին ԶՈՒ-ում իրականացված միջոցառումների ամփոփմանը, ինչպես նաեւ մարտ ամսվա հիմնական անելիքների նախանշմանը:

 

Անդրադառնալով առաջնագծում ինժեներական, ամրաշինական եւ անվտանգության կաննոների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարարը խորհրդակցության մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին