Երեւան: Մեդիամաքս: ՀՀ եւ ՌԴ ռազմարդյունաբերական համալիրները համագործակցության նոր եզրեր կգտնեն հետագայում համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու հարցում:
Այս նպատակն էր հետապնդում նոյեմբերի 18-19-ը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի նախագահի տեղակալ, ՀԱՊԿ երկրներում ռազմատնտեսական համագործակցության հարցերով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի կոլեգիայի խորհրդի նախագահ Օլեգ Բոչկարյովի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է նաեւ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեությանը:
Պատվիրակությունը ծանոթացել է նաեւ ՀՀ մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների՝ «Չարենցավանի հաստոցաշինական գործարանի», «Պատնեշ», «Գառնի լեռ», «ԵրՄՄԳՀԻ» եւ «ԼՏ Պիրկալ» ընկերությունների գործունեությանը:
Օլեգ Բոչկարյովին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: