ՌԴ բազայի հրետանավորներն ամփոփել են ուսումնական տարին - Mediamax.am

6365 դիտում

ՌԴ բազայի հրետանավորներն ամփոփել են ուսումնական տարին


Լուսանկարը` Ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում ամփոփվել են հրետանային ստորաբաժանումների 2015թ. մարտական նախապատրաստության արդյունքները:

Ուսուցման ամառային եւ ձմեռային շրջաններում միավորման հրետանային ստորաբաժանումների նախապատրաստությունն ուղղված էր անձնակազմին սովորեցնելուն պայմանական թշնամու ժամանակակից եւ արդյունավետ հրազենային խոցման ձեւերին՝ մոտոհրաձգային եւ հատուկ ստորաբաժանումների աջակցությամբ, «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող սարքերի ժամանակակից համակարգի կիրառմամբ:

 

Ուսումնական միջոցառումներն անցկացվում էին «Ալագյազ» լեռնային զորավարժարանում:

 

2016 ուսումնական տարում նախատեսված են ստորաբաժանումների գործողությունների համատեղման միջոցառումները, ինչպես նաեւ մարտական հրաձգությունները «Ալագյազ» զորավարժարանում, ժամանակակից հետախուզական համալիրի՝«Օռլան-10» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին