Երեւան: Մեդիամաքս: Ամառային շրջանի եզրափակիչ ստուգումների արդյունքում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների պատրաստվածության ցուցանիշը բարձրացել է միջինը 15%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հետախուզական ստորաբաժանումների ամբողջ անձնակազմն անցել է լեռնային եւ ալպինիստական պատրաստվածության հատուկ դաընթաց, որը ներառում է ժայռոտ, անտառային ու լեռնային արգելքների, ինչպես նաեւ ջրային եւ օդային անցումների հաղթահարում՝ 2,5-3,5 մ բարձրության վրա:
Հատուկ ուշադրություն է դարձվել լեռներում պայմանական հակառակորդի հայտնաբերման հետ կապված խնդիրների իրականացմանը, որոնք ենթադրում էին անօդաչու թռչող սարքերի կիրառում:
Ամառային շրջանում «Նավոդչիկ-2» ժամանակակից հետախուզական անօդաչու ավիացիոն սարքի ընդհանուր թռիչքային ժամանակը կազմել է շուրջ 1500 ժամ, որի ընթացքում կատարվել է ավելի քան 150 թռիչք հատուկ նախագծված երթուղիներով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: