Երեւան: Մեդիամաքս: «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է Հայաստանում ՌԴ ռազմաբազայի դիպուկահարների հատուկ մարտավարական զորավարժությունը:
«Ծովի մակերեսից ավելի քան 1,5 կմ բարձրության վրա դիպուկահարները կվարժվեն գոյատեւել բարդ կլիմայական պայմաններում եւ կազմակերպել դիպուկահարային դարաններ», - ասվում է ՌԴ ռազմաբազայի հաղորդագրության մեջ:
2015 թվականի ընթացքում դիպուկահարները անցել են մարտավարական, կրակային, ինժեներական, լեռնային, հատուկ եւ այլ տեսակների պատրաստություն: Պարապմունքների շուրջ 30 տոկոսը անցկացվել է գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ:
















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: