ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանը կվերանորոգվի - Mediamax.am

16703 դիտում

ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան» առողջարանը կվերանորոգվի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանն առաջիկա երկու տարիներին կնորոգվի ու կբարեկարգվի։

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 17-ին եղել է «Լեռնային Հայաստանում», ծանոթացել սենյակների վիճակին, գույքին։

 

Սեյրան Օհանյանը շրջել է առողջարանի ճաշարանում, նորոգված առողջարանային մասնաշենքում, որտեղ գործում են ցեխաբուժության, մերսման, ֆիզիոթերապիայի սրահներ, լողավազան, հետազոտությունների, բուժման եւ սպասարկումների սենյակներ։

 

Հրավիրված խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը համապատասխան հանձնարարականներ է տվել «Լեռնային Հայաստան» առողջարանի պայմանները բարելավելու, տարածքի որոշ հատվածներում անհրաժեշտ նորոգումներ իրականացնելու, անհրաժեշտ գույքով ապահովելու եւ հանգստացողների ժամանցն առավել հարմարավետ կազմակերպելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին