Երեւան: Մեդիամաքս: «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել եւ վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ:
Նիստի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ զորավարժությունների վերջնական նպատակն է պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տարածքային ամբողջականության եւ անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար:
Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ անցկացվող միջոցառումներից հետո դրանց արդյունքների ամփոփման եւ համապատասխան փաստաթղթերի կազմման անհրաժեշտության մասին, որոնցով կգնահատվի զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների եւ ղեկավարների աշխատանքը, կկազմվեն թերությունների վերացման պլաններ, որոնց իրագործումը կդառնա հաջորդ զորավարժությունների նախապատրաստական փուլ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: