Երեւան: Մեդիամաքս: Էրեբունի ռազմական օդակայանում ՌԴ ավիացիոն ռազմաբազայի օդաչուները սկսել են հունիսին կապիտալ վերանորոգումից հետո ստացված ՄիԳ-29 4-րդ սերնդի կործանիչների փորձարկումները:
Բարձրադիր տարածքներում եւ շոգ եղանակային պայմաններում շահագործելու համար արդիականացված օդանավերի փորձարկումների ընթացքում օդաչուները ՄիԳ-29 կործանիչների ագրեգատների եւ հանգույցների դիագնոստիկա կիրականացնեն՝ ցածր ու առավելագույն բարձրությամբ թռիչքի ժամանակ, ինչպես նաեւ ցածր ու բարձր արագությունների, շրջադարձերի, ետդարձերի ու վայրէջքների ժամանակ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: