Ոստիկանապետ. Ցանկացած այլ փողոցի փակում խիստ պատժվելու է - Mediamax.am

4031 դիտում

Ոստիկանապետ. Ցանկացած այլ փողոցի փակում խիստ պատժվելու է


Լուսանկարը` Photolure


ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողներին հայտնել է, որ ցուցարաների կողմից, Բաղրամյան պողոտայից բացի, ցանկացած այլ տարածքի փակում խիստ պատժվելու է:

«Մենք շատ խիստ ու կոնկրետ տեղային օպերացիա ենք մշակել»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:

 

Նա նշել է, որ ոստիկանությունը կատարում է զորքերի  վերաբաշխում, կեսօրից հետո Ֆրանսիայի հրապարակում լինելու են ջրցան մեքենաներ, հավելյալ  ուժեր եւ հավելել. «Մի անհանգստացեք, քանի դեռ խախտում չկա: Այնտեղի՝ Մաշտոցի պողոտայի խախտումն այստեղի խախտման հետ կապ չունի, ով այստեղից կգնա այնտեղ, նույն ճակատագրին կարժանանա»:

 

«Մարդիկ եկել են Բաղրամյան պողոտա սոցիալական խնդրի համար, մենք դա հանդուրժում ենք, բայց անպատժելիություն մթնոլորտ ոստիկանությունը չի հանդուրժի»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին