Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Ռուսական ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանման սպառազինությունը համալրվել է ԲՏՌ-80 զրահափոխադրիչի հիման վրա ստեղծված «Ինֆաունա» նոր ժամանակակից համալիրների առաջին խմբաքանակով:
Հունիսին «Կահմուդ» բարձրադիր ուսումնավարժական համալիրում մասնագիտական միավորումները զինծառայողներին կծանոթացնեն ռադիոհետախուզության ոլորտում նոր տեխնոլոգիական լուծումների կիրառմանը:
Բացի այդ, զինվորները կսովորեն տարատեսակ միջոցներ կիրառել ռադիոկառավարվող ականներից ու պայթուցիկ սարքերից եւ օպտիկական ու ռադիո կամ օպտիկական կապի միջոցներից պաշտպանվող օբյեկտների տարածքների ընդլայնման համար:
Ինչպես հայտնում է ռազմաբազայի մամուլի ծառայությունը, ռադիոհետախուզության ու ռադիոէլեկտրոնային ճնշման նոր բազմաֆունկցիոնալ «Ինֆաունա» համալիրը միավորման մեջ առաջին անգամ կօգտագործվի գումարտակային ու բազային մարտական զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի են ունենալու ուսուցման ամառային շրջանում:
Նախատեսվում է, որ ՌԷՊ համալիրների հերթական խմբաքանակը Անդրկովկասում ռուսաստանյան միավորումները կստանան մինչեւ ընթացիկ տարվա ավարտը:
















