Երեւան: Մեդիամաքս: Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման է հանձնվել պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված բնակելի շենքը սպաների եւ նրանց ընտանիքների համար:
Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա 12 սպաներին նոր բնակարանի բանալիներ եւ սեփականաշնորհման վկայականներ հանձնեց:
Նախարարն ասաց, որ առաջիկայում Տավուշի մարզում եւս 50 ընտանիք կապահովվի բնակարաններով, հաղորդում ՊՆ լրատվական ծառայությունը:
Սեյրան Օհանյանը նաեւ հանդիպում ունեցավ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմի եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ:
Սեյրան Օհանյանը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելեց նաեւ մարտական հենակետեր:
Տավուշի մարզում շրջայցը եզրափակվեց ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցեցին 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: