Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ռուսական ռազմակայանի հրաձգային ստորաբաժանումը սկսել է «դիպուկահարների ռազմավարական մենամարտերի» մեթոդաբանության ուսուցման եռօրյա հատուկ դասընթացը:
Այն անցկացվում է «Քամհուդ» լեռնային ուսումնամարզական համալիրում:
Պարապմունքների ընթացքում մասնակիցները կբաժանվեն երկու խմբի: Մի խումբը հանդես կգա որպես հակառակորդի դիվերսիոն խումբ, մյուսը՝ որպես դիպուկահարների խումբ:
Երկու կողմերն էլ պետք է սովորեն ընտրել հարմար դիրքեր, ծպտվել լեռնային լանդշաֆտի պայմաններում եւ դիպուկ կրակոցներ կատարել հայտնաբերված թիրախների ուղղությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: