Հեշտացվել է վարորդական իրավունք ստանալու կարգը - Mediamax.am

20295 դիտում

Հեշտացվել է վարորդական իրավունք ստանալու կարգը


Արթուր Տոնոյան
Արթուր Տոնոյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 14-ից ՀՀ քաղաքացիները վարորդական իրավունք են ստանում նոր հեշտացված ընթացակարգով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Տոնոյանը:

 

Նա ասել է, որ վարորդական իրավունք ստանալու համար հարկավոր է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ, դիմում եւ համապատասխան պետական տուրքի վճարման կտրոն:

 

Նրա խոսքերով, վարորդական իրավունք ստանալու համար այլեւս հարկավոր չէ ներկայացնել բժշկական հավատարմագրման տեղեկանք («փսիխո»), ինչպես նաեւ ուսումնական հաստատության տեղեկանք` A, B, C կարգերի մեքենա վարող վարորդների համար:

 

Ոստիկանության փոխգնդապետը նաեւ նշել է, որ առաջին անգամ վարորդական իրավունք ստանալու համար քաղաքացիները պետք է մասնակցեն որակավորման տեսական եւ գործնական քննություններին` կատարելով 28 000 դրամի վճարումներ, իսկ հին վարորդական իրավունքը փոփոխելու դեպքում պետք է կատարեն 12 000 դրամի վճարում:

Մեր ընտրանին