«Զրո խնդիրների» մասին հերթական հոդվածում Դավութօղլուն Հայաստանին անդրադարձել է մեկ նախադասությամբ - Mediamax.am

4782 դիտում

«Զրո խնդիրների» մասին հերթական հոդվածում Դավութօղլուն Հայաստանին անդրադարձել է մեկ նախադասությամբ


Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն

Լուսանկարը` http://i-r-p.ru


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական հոդվածն է գրել հարեւանների հետ «Զրո խնդիրների» մասին, որում Հայաստանին անդրադարձել է ընդամենը մեկ նախադասությամբ:

Դավութօղլուն պնդում է, որ հարեւանների հետ խնդիրները այլեւս չեն գերակշռում Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում: Այս մասին թուրք նախարարը գրել է իր՝ Foreign Policy Magazine-ում հրապարակված «Զրո խնդիրները նոր դարաշրջանում» հոդվածում:

«Թուրք ժողովուրդը սկսել է դիտարկել իր հարեւաններին ոչ թե որպես խնդիրների եւ հավանական սպառնալիքների աղբյուր, այլ որպես համագործակցության եւ գործընկերության հարթություն»,- նշել է Ահմեդ Դավութօղլուն:

 

Նա ընդգծել է, Թուրքիան, «վերագտնելով ներքին խաղաղությունը, այժմ առավել ունակ է իրականացնել արտաքին քաղաքականության օրակարգի նպատակները»:

 

«Կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ նորարարական նախաձեռնություններ, այդ թվում` Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման ուղղված ոչ սահմանափակ ջանքերը, Սիրիայի հետ թշնամանքի վերացումը եւ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ: Մենք նաեւ արտաքին քաղաքականության ասպարեզում որդեգրել են նոր գործիքներ, ինչպես օրինակ միջնորդական ջանքերը, աջակցություն զարգացմանը, որոնք դարձել են մեր նոր պրոակտիվ դիվանագիտության անկյունաքարերը»,-  գրել է թուրք նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին