ԱԺ նախագահ. ՀՀ-ն Թուրքիայի հետ պատրաստ է խաղաղության առանց նախապայմանների - Mediamax.am

4763 դիտում

ԱԺ նախագահ. ՀՀ-ն Թուրքիայի հետ պատրաստ է խաղաղության առանց նախապայմանների


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Թուրքիայում ասել է, որ «Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»։

ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Անկարայում թուրք լրագրողների հետ ճեպազրույցում։

 

«Հայաստանը հարաբերությունների կարգավորման իր մղումների մեջ բացարձակ անկեղծ է։ Եթե կա քաղաքական կամք, որոշում՝ հարաբերություններ հաստատելու, պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ։ Հուսով եմ, որ իմ թուրք գործընկերները եւս առաջ կգնան, եւ մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը եւ նոր էջ կբացենք մեր ու տարածաշրջանի համար»,- ասել է ԱԺ նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին